Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայանների թիվը կավելանա

Հայաստանում էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայանների թիվը 
կավելանա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միությունը նախատեսում է ընդլայնել էլեկտրալիցաքավորման կայանների բացմանն ուղղված սոցիալական նախագծերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ պլանավորվում է Հայաստանի տարբեր քաղաքներում բացել 15 էլեկտրալիցաքավորման կայան: Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի նախաձեռնող ու համակարգող Ռոման Չոբանյանը նշել է, որ 10 էլեկտրալիցքավորման կայան կբացվի Երևանում, իսկ 5-ն՝ այլ շրջաններում:

Հայաստանում իրականացվում է Ուկրաինայի հայերի միության` էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ բացելու ուղղությամբ սոցիալական նախագիծ: Նախաձեռնությունը սկսել է իրականություն դառնալ 2019 թվականից Տավուշի մարզում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]