Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 221 նոր դեպք, առողջացել 120 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 221 նոր դեպք, առողջացել 120 մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 1-ի ժամը, 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 221 նոր դեպք, առողջացել է 120 քաղաքացի, գրանցվել է մահվան 4 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 5653 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 293 032-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 382 դեպք, որոնցից 218 796-ն առողջացման, 4579-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան 1113 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում