Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 6 միլիոնը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 6 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 23 770-ով, դա նվազագույնն Է հուլիսի 6-ից ի վեր: Ընդամենը քովիդ Է ախտորոշվել 6 006 536 մարդու մոտ, հուլիսի 20-ին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերկական արտահայտությամբ նոր դեպքերի աճը կազմել Է 0,4 տոկոս: Մասնավորապես, Մոսկվայում մեկ օրում կորոնավիուսով Է վարակվել 3 188 մարդ, դա նվազագույն մեծությունն Է հունիսի 6-ից ի վեր: Ընդամենը քաղաքում հայտնաբերել են 1 470 330 վարկակվածներ համավարկի սկզբից ի վեր:

Մեկ օրում մահացու վախճաննեի թիվն աճել Է 784-ով՝ մեկ օր առաջվա 719-ի դիմաց, մինչեւ 149 922՛ Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 2,5 տոկոս, հետեւում Է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճելԷ 22 218-ով: Ընդամենն արդեն ապաքինվել Է 5 382 213 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը շտաբի տվյալների համաձայն՝ կազմում Է վարակվածների ընդհանուր թվի 89,6 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am