Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիան ՌԴ-ից կընդունի ցանկացած պատվաստանյութով պատվաստված զբոսաշրջիկների

Թուրքիան ՌԴ-ից կընդունի ցանկացած պատվաստանյութով պատվաստված 
զբոսաշրջիկների

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրն ընդունելու է Ռուսաստանում գրանցված ցանկացած տեսակի պատվաստանյութով պատվաստված ՌԴ քաղաքացիներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ-ի և Թուրքիայի միջև թռիչքները սահմանափակվել էին ապրիլի 15-ից՝ կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման հետևանքով: Հունիսի 22-ից Ռուսաստանը հանել է բոլոր սահմանափակումները:

«Ամբողջությամբ պատվաստված ռուս զբոսաշրջիկներից մենք ընդունում ենք փաստաթղթեր Ռուսաստանում կիրառվող ցանկացած պատվաստանյութով պատվաստման վերաբերյալ: Բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն լինի, մենք կպահանջենք ՊՇՌ թեստ»,- հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am