Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ԱԺ ընտրություններում քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով

ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ԱԺ ընտրություններում քվեարկության գաղտնիությունը 
խախտելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանության բաժնում 2021թ. հունիսի 29-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ թիվ 21/52 ընտրատեղամասի դիմաց իրեն է հանդիպել նույն քաղաքի 27-ամյա բնակիչը և հորդորել, որ քվեարկի դաշինքներից մեկի օգտին և որպես երաշխիք՝ իր հետ ընտրատեղամասից դուրս բերի իր կողմից նշված համարի քվեաթերթիկը: Քվեարկությունը կատարելուց հետո հանդիպել է 27-ամյա տղամարդուն և ցույց տվել տեղամասից դուրս բերած քվեաթերթիկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Վարդենիս քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ: Իսկ 27-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]