Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարդան Բիչախչյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Վարդան Բիչախչյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի 
լավագույն մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 71 միավոր՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: 

46 միավորով երկրորդ հորիզոնականում է նախորդ մրցաշրջանում «Նոայի», իսկ այժմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

38 միավորով լավագույն եռյակը եզրափակել է ավարտված մրցաշրջանում «Ուրարտուն» և «Ալաշկերտը» գլխավորած Ալեքսանդր Գրիգորյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]