Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց

ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում չապահովվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվեց 12 պատգամավոր:

Նիստը նախագահող Լենա Նազարյանը հայտնեց, որ քվորում չկա, ինչը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն նշանակում է, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմնականում նախընտրական քարոզարշավ են իրականացնում:

Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն կտևի մինչև հունիսի 18-ը: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]