Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին

Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մարուքյանն այս մասին հայտարարել է տեսաուղերձի ժամանակ, որը հրապարակվել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

« Նիկոլ Փաշինյան, ես քեզ հրավիրում եմ բանավեճի՝ խոսելու ներկայի եւ ապագայի մասին։ Ակնհայտ է, որ այդ բանավեճն այն բանավեճը չէ, որը դու ցանկանում ես ունենալ նախկին նախագահների հետ, բայց դա այն բանավեճն է, որը ցանկանում է լսել ՀՀ քաղաքացին, որը կապ ունի մեր ներկայի եւ ապագայի հետ։ Պատրաստ եմ ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում տետատետ բանավիճել այս խնդիրների շուրջ։ Սպասում եմ Նիկոլ Փաշինյանի պատասխանին»,- ասել է Մարուքյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am