Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանը դրական քայլ է համարում հայ գերու վերադարձը տարածաշրջանում լարվածության թուլացման առումով

Փաշինյանը դրական քայլ է համարում հայ գերու վերադարձը տարածաշրջանում 
լարվածության թուլացման առումով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ դրական քայլ է  համարում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված հայ զինծառայողի վերադարձը և վերաթարմացնում է իր՝ նախկինում արած առաջարկը` բոլոր հայ գերիների վերադարձի դիմաց որդուն` Աշոտ Փաշինյանին պատանդի կարգավիճակով հանձնել Ադրբեջանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին խոսել է Շիրակի մարզի  Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը:

«Գիտեք, որ երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և հայտնվել էր ադրբեջանական կողմում: Այս գիշեր զինվորը վերադարձվել է, և ես սա շատ դրական քայլ եմ համարում և շատ կարևոր եմ համարում ընդհանարապես տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով որդուն` Աշոտ Փաշինյանին Ադրբեջանին հանձնելու բոլոր գերիների վերադարձի դիմաց հունիսի 8-ին արած իր առաջարկին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտնել է, որ հանձնարարել է համապատասխան մարմիններին պաշտոնապես փոխանցել ադրբեջանական կողմին իր առաջարկը:

«Ուզում են ճիշտ հասկանաք, հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է և գործիքն է և  հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար: Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ-շատ ինտենսիվ աշխատանք է արվում մի քանի ուղղություններով»,- եզրափակել է Փաշինյանը:

Ավելի վաղ, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 8-ին, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում:

Հունիսի  8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն առաջարկ-դիտարկմանը, թե ինչու որդուն չի փոխանակում մի քանի տասնյակ գերիների հետ:Նա հայտարարել էր, որ համաձայն է, որդուն տալ Ադրբեջանին բոլոր գերիների դիմաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]