Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իշխան Սաղաթելյանը բացառել է որևէ ձևաչափով բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ

Իշխան Սաղաթելյանը բացառել է որևէ ձևաչափով բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը որևէ ձևաչափով չի պատրաստվում բանավիճել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք իրենց հետ բանավիճելու հարց չունենք: Գնանք ինչի՞ շուրջ բանավիճենք»,- նշեց Սաղաթելյանը: Նա ընդգծեց, որ իրենց քաղաքական ուժի օրակարգում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցն է:

Անդրադառնալով անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձություններին՝ Սաղաթելյանը  հիշեցրեց, որ ընտրություններին մասնակցող դերակատար ուժերից շատերը հստակ հայտարարել են, որ հետընտրական շրջանում որևէ պարագայում, որևէ ձևաչափով չեն պատրաստվում համագործակցել գործող իշխանությունների հետ:

Խոսելով քննադատության մասին, թե թշնամին մտել  է Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ քաղաքական ուժերը  ընտրարշավով են  զբաղված, Սաղաթելյանն ասաց. «Եկեք հասկանանք՝ ընդդիմությունն ինչ կարող էր անել ու չի արել։ Երկրի պաշպանության գործը  պետության ու բանակի բացառիկ իրավունքն է։ Մենք՝ իբրև ընդդիմություն,  ոչ կարող ենք երկրի անվտանգությունը պաշտպանել, ոչ ռազմաքաղաքական որոշումներ ընդունել, ոչ էլ պետության անունից բանակցություններ անել:

Երբ ասում են՝ ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին, պետք է հարցնենք՝ իսկ ո՞րն է հակառակը: Եթե չմասնակցենք ընտրության կամ ընտրարշավին, ի՞նչ պետք է լինի: Երբ մենք  փողոցում պայքարում էինք, շատ ուժեր  ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի ընտրությունների միջոցով, այլ ոչ թե փողոցում։ Հիմա գնում ենք ընտրությունների,  ասում են՝ ընտրություններին մասնակցելով  չի որոշվի ելքը․ բա ելքը ո՞րն է, թողնենք մնա՞ն»:

Անդրադառնալով հետընտրական հնարավոր սցենարներին՝  Սաղաթելյանը նշեց, որ իրենք պատրաստ են ցանկացած զարգացումների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]