Քաղաքականություն

Կանադան մտահոգված է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու փաստով. Գարնոն հորդորում է բանակցել կարգավորման ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Կանադան մտահոգված է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու փաստով. Գարնոն հորդորում է բանակցել կարգավորման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրավիճակին:

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի, Հայաստանի տարածք ներխուժելու մասին հաղորդագրություններով: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, շարունակել բանակցել մշտական և խաղաղ կարգավորման համար: Բոլոր այն գործողությունները, որոնք կարող են խաթարել հրադադարի ռեժիմը և սրել լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Կանադայի ԱԳ նախարարը:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ շարունակում է գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում