Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է, որևէ լարվածություն չկա. մարզպետ

Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է, որևէ լարվածություն չկա. 
մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է, որևէ լարվածություն չկա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:  

«Բնակլիմայական պայմանները բարդ են և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակը փոխվել է, տեղակայման պրոցես են իրականացնում: Մեր զինված ուժերն էլ հետևում են, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան: Գեղարքունիքում Հայաստանի պետական սահմանը պահպանվել է, երկու հատվածում մերոնք պնդել են, որ իրենք պետք է հետ տեղակայվեն, խնդիրը կարգավորվել է: Բացարձակապես լարվածություն չկա»,- ասաց մարզպետը:

Սանոսյանի խոսքով՝ բնակիչները հիմնականում անհանգիստ են լինում տարածվող կեղծ լուրերի հետևանքով: «Երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, որտեղ այդ աշխատանքներն են իրականացնում: Մեր զինված ուժերը ներկա են, աշխատում են: Նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Կարող եմ ասել, որ ամեն ինչ հանգիստ է, որևէ լարվածություն չկա»,- ընդգծեց մարզպետը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սանոսյանը նշեց, որ Սոթքի հանքն աշխատում է, տեղի է ունեցել է 280 մարդու կրճատում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]