Մշակույթ

Կոնսերվատորիայի ուսանողները հաղթանակով են վերադարձել միջազգային մրցույթից

1 րոպեի ընթերցում

Կոնսերվատորիայի ուսանողները հաղթանակով են վերադարձել միջազգային մրցույթից

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները մասնակցել են Մոսկվայում կայացած Խոսե Կարերաս Գրան պրի դասական վոկալի միջազգային երկրորդ մրցույթին: Նրանք զբաղեցրել են մրցանակային տեղեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԵՊԿ-ն:

«Մրցույթի օտարերկրյա մասնակցի կողմից ռուս կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար» հատուկ մրցանակի և «Լավագույն սոպրանո» անվանակարգում երկորդ մրցանակի է արժանացել Լիլիթ Դավթյանը (դասախոս՝ Լ․ Մարկոսյան), իսկ «Լավագույն բարիտոն» անվանակարգում երրորդ մրցանակի է արժանացել Նավասարդ Հակոբյանը (պրոֆեսոր Ս․ Կոլոսարյանի մասնագիտական դասարան)։ ԵՊԿ շրջանավարտ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը «Լավագույն բաս» անվանակարգում նույնպես երրորդն է»,-ասվում է կոնսերվատորիայի տարածած հաղորդագրության տեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում