Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերի համոզմամբ՝ եկել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ժամանակը  

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերի համոզմամբ՝ եկել է Հայոց ցեղասպանության 
միջազգային ճանաչման ժամանակը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը մշտապես աջակցել է Հայաստանին, խոսել Հայաստանի, Արցախի հանդեպ իր սիրո մասին: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին երգիչը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հրապարակել է իր և երգահան Արա Գևորգյանի «Ադանա» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1, 5 մլն զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակին կից Դեքերը գրել է. «2005 թվականին եմ գրել «Ադանա» ստեղծագործության բառերը՝ ցանկանալով աշխարհին պատմել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: 2021-ին եկել է միջազգային ճանաչման և արդարության ժամանակը: Հիշում և պահանջում ենք»:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]