Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Գազել»-ում օրեր առաջ տեղի ունեցած սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է ոստիկանություն

«Գազել»-ում օրեր առաջ տեղի ունեցած սպանության մեղադրանքով հետախուզվողը 
ներկայացվել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 20-ին, ժամը 9:30-ին Արտաշատի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Գարեգին Բ.-ն, որը ապրիլի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանությունից նշեցին, որ տվյալ անձն այն նույն մարդն է, ով ապրիլի 14-ին Երևանում Պարոնյան-Լեո խաճմերուկում թիվ 54 երթուղին սպասարկող «Գազել»-ում սպանություն էր կատարել:

«Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Գարեգին Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին»,- նշում են ոստիկանությունից:

Երևանում թիվ 54 համարի երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանություն կատարողը Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963 թվականին: Դեպքը պատահել էր միկրոավտոբուսի մեջ դիմակ չկրելու համար դիտողություն անելու և արդյունքում վիճաբանության պատճառով: Մահացողը Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]