Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Նախնական վարկածով` Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով

Նախնական վարկածով` Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը 
բռնկվել է ծխախոտի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նախնական վարկածի համաձայն` Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Նախնական վարկածի համաձայն, բուժառուի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել, հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն»,- գրել է Դանիելյանը:

Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 06:34-ին, մարվել՝ 06:43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն և բժիշկ Մ․ Հ․-ն։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տարահանվել է  11 հիվանդ։

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների ջանքերով հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած, բացի բժշկից ու բուժառուից, չկա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]