Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին. հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 4-ին

Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին. հաջորդ դատական նիստը տեղի 
կունենա մայիսի 4-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է Covid-19-ի թեստ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Քոչարյանը այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։

Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել թեստի հանձնումը հաստատող բժշկական փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ Դատավոր Դանիբեկյանը հետաձգեց դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 4-ին:

Դատավորը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ից գտնվելու է իր ամենամյա արձակուրդի մեջ։ Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը, ժամը 13:00-ն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]