Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռաֆայել Քոթանջյանը երկարատև դադարից հետո կրկին հանդես է եկել «Բենեֆիս» համերգային ներկայացմամբ

Ռաֆայել Քոթանջյանը երկարատև դադարից հետո կրկին հանդես է եկել «Բենեֆիս» 
համերգային ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը տևական դադարից հետո երկրպագուներին է ներկայացել «Բենեֆիս» համերգային ներկայացմամբ, որը տեղի է ունեցել մարտի 21-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմում արտիստին միացել են նրա որդին՝ Մայքլ  Քոթանջյանը,  թոռնուհին՝ Լիկա Քոթանջյանը:

Սիրված ներկայացումը մատուցվել է նորովի: «Այնքան շատ են պատմությունները և դերերը, որ պարբերաբար թարմացնում եմ «Բենեֆիս»-ը: Այս անգամն էլ բացառիկ է այն առումով, որ հետաքրքիր անակնկալ է պատրաստել թոռնուհիս»,-նշել է Ռաֆայել Քոթանջյանը:

Արտիստը խոստովանում է՝ դադարները, բեմում չլինելը դժվարությամբ է տանում: «Սա մի սարսափելի դադար էր, որը յուրաքանչյուր արտիստի համար անտանելի է։ Աստված  տա՝ էլ երբեք չլինեն այսպիսի դադարներ, և մարդիկ վերադառնան իրենց բնականոն կյանքին։ Ուրախ եմ, որ հիմա հնարավորություն ունենք կրկին խաղալու»,-ընդգծում է նա:

Մայքլ Քոթանջյանի խոսքով՝ ինքը նույնպես ամեն անգամ նորություններով և անակնկալներով է միանում համերգային ներկայացմանը:

«Ավելանում են նոր երգերը, տեսահոլովակները, որոնք ընդգրկում եմ ներկայացման մեջ: Մեզ համար ամենակարևորը հանդիսատեսին դրական լիցքեր և էմոցիաներ փոխանցելն է»,-ասում է Մայքլը:

Համերգը կայացել է «Մեկ ազգ, մեկ բռունցք» հասարակական կազմակերպության աջակցությամբ, որի նախագահ Կարեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց պարտքն է լինել մեր հայրենակիցների կողքին ցանկացած ոլորտում, որտեղ աջակցության կարիք կա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am