Մշակույթ

Արթուր Աքշելյանը վերադարձել է Բազելի կոմպոզիտորական մրցույթից՝ նվաճելով երկրորդ տեղը

4 րոպեի ընթերցում

Արթուր Աքշելյանը վերադարձել է Բազելի կոմպոզիտորական մրցույթից՝ նվաճելով երկրորդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, «Ասոնանս» անսամբլի դիրիժոր Արթուր Աքշելյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված Կոմպոզիտորական երրորդ միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։Աքշելյանը նշում է, որ մրցույթից վառ տպավորություններով է վերադարձել, քանի որ հնարավորություն է ունեցել առնչվելուﬔծ վարպետների, ինչպես նաև վիրտուոզ երաժիշտների հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորը խոստովանում է, որ ձեռք բերված հմտությունները նեղ մասնագիտական են: Առիթների դեպքում փորձում է ստացածը փոխանցել տարբեր շրջանակների:

«Բնականաբար ﬕշտ հետաքրիքիր և կարևոր փորձառություն է համագործակցել բարձրակարգ նվագախմբերի, աշխատել հոյակապ երաժիշտների և դիրիժորի հետ։ Մեր օրերում բավական բարդ է, նամանավանդ ծավալուն նվագախմբային երաժշտության պարագայում, ունենալ կատարուﬓեր։ Անկասկած, նման իրադարձություններից հետո նոր մտահղացուﬓերի, նոր նախագծերի իրագործման ցանկություն է առաջանում»,- շեշտում է Աքշելյանը:

Մրցույթի արդյունքում կոմպոզիտորի «Երեք պիես նվագախմբի համար» գործը կատարել է Բազելի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ֆրանչեսկ Պրատի ղեկավարությամբ։ Ըստ Աքշելյանի՝ ցանկացած նոր իրադարձություն կարևոր է առաջ շարժվելու և էլ ավելի կատարելագործվելու առումով։

«Աշխատում եմ ﬕշտ ստեղծագործական պրոցեսում մնալ, ինչպես նաև դասավանդում եմ։ Վերջերս փոքր-ինչ զբաղվում եմ նաև դիրիժորությամբ»,- նշում է նա:

Արթուր Աքշելյանի գործունեությանը հետևում և նրա հաջողություններով ուրախանում է սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Մաեստրոն ընդգծում է, որ տևական ժամանակ հետևում է Աքշելյանի ստեղծագործական ընթացքին: «Առաջին իսկ գործերը, որ լսել եմ, ինձ հիացրել են: Արտակարգ կոմպոզիտորական լսողական հղկվածության տեր երաժիշտ է: Սրտանց շնորհավորում եմ մեր կոմպոզիտորական դպրոցին և Արթուր Աքշելյանին»,- նշում է Մանսուրյանը:

Աքշելյանը ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (Վարդան Աճեմյանի դասարան), այնուհետև ժնևի բարձրագույն երաժշտական դպրոցում, ինչպես նաև Բոստոնի համալսարանում՝ աշխատելովՌ. Քորնելի հետ։

Գրում է հիմնականում կամերային և նվագախմբային երկեր։ Համագործակցել է տարբեր անսամբլների և նվագախմբերի հետ, մասնակցել է մի շարք փառատոնների, որոնցից են «Musica Nova», «Festival Amadeus», «Gaia Festival», «Shanghai New Music Week», «Gaudeamus New Music Week», «Abeldoben» և այլն:

Կոմպոզիտորին բարձր են գնահատել տարբեր միջազգային մրցույթներում, որոնցից են Մոնրեալի NEM երիտասարդ կոմպոզիտորներիֆորումը (2-րդ մրցանակ «Տուշպուեա» անսամբլի համար), Ժնևի մրցույթը (1-ին մրցանակ, Լարային կվարտետ), «Գաուդեամուս» (հատուկ մրցանակ, «Lichtfarben» ջութակի և անսամբլի համար), «Պրե-արտ» մրցույթները (1-ին մրցանակ, «Kyrie» չորս գործիքի համար) և այլն։ Վերջին շրջանում համագործակցում է «Dilijan chamber music series»-ի, «Ֆեստիվալ Ֆլաժե»-ի, «Orpheus» մրցույթի, «ՄինկոՖ» հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ։

2019-ից վերադառնալով Հայաստան՝ աշխատում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում