Թուրքիայի գլխավոր դատախազը քրդամետ կուսակցությունը փակելու հարցով դիմել է ՍԴ
20:00, 17 Մարտ 2021
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետության գլխավոր դատախազ Բեքիր Շահինը Սահմանադրական դատարան է դիմել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու հայցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հայցում նշվում է, որ կուսակցության անդամներն իրենց հայտարարություններով և գործողություններով նպատակ են հետապնդում խախտել պետության և ժողովրդի ամբողջականությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում