Տարածաշրջանային

Ադրբեջանում մեկնարկել է զորավարժությունը մինչև 10 հազար զինծառայողի ներգրավմամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում մեկնարկել է զորավարժությունը մինչև 10 հազար զինծառայողի ներգրավմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մարտի 15-ին մեկնարկել է օպերատիվ-մարտավարական զորավարժությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված են մինչև 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի և ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Լեռնային անտառապատ տեղանքում անցկացվող զորավարժությունում ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստվածության վիճակին եւ վերախմբավորմանը, այդ թվում ՝ մարտական ներդաշնակության կատարելագործմանը և համազորային միավորումների, հրթիռային եւ հրետանային զորքերի, ավիացիայի եւ հատուկ նշանակության ուժերի միջեւ փոխգործակցությանը: Զորավարժությունները կընթանան մինչև մարտի 18-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում