Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու կողմերին զսպվածության կոչ է արել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրոպայի խորհրդի կայքը, Բուրիչը նշել է, որ ուշադիր հետևում է Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և հանդարտության, զսպվածության և պատասխանատվության կոչ է անում։

«Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների սեղանի շուրջ և ժողովրդավարության ու օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան»,- ասված է Բուրիչի հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում օգնություն ցուցաբերելու համար Եվրոպայի խորհուրդը մնում է Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության տրամադրության տակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am