Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող 
իրադարձություններին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` կատարվածը որակելով որպես «հեղաշրջման փորձ»:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան դեմ է հեղաշրջման ցանկացած փորձի և անթույլատրելի է համարում զինվորականների կողմից Հայաստանում իշխանափոխության կոչեր անելը: «Երբ խոսքը հեղաշրջման մասին է, ապա մեր դիրքորոշումը պարզ է՝ մենք դեմ ենք նման քայլի», - ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին հենց փետրվարի 25-ին անդրադարձել էր Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]