Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները 4 ուղղություններով երթ են անցկացնում Երևանում

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները 4 ուղղություններով 
երթ են անցկացնում Երևանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում փետրվարի 20-ին անցկացվող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքով հայտարարվում է շարժման նոր սկիզբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հանրահավաքում նշեց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ դրանով նոր էջ է բացվում հայ ժողովրդի պատմության մեջ:

«Համաժողովրդական պահանջը պետք է դառնա համաժողովրդական պայքար: Այսօրվանից սկսած  «նոն-ստոպ» բողոքի զանգվածային ակցիաներ պետք է անցկակացվեն: Այժմ բաժանվում ենք 4 ուղղություների՝  Մաշտոցի պողոտա- Ամիրյան, Սայաթ Նովա- Աբովյան, Բաղրամյան, Մոսկովյան փողոցներ: Մենք կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները: Իշխանություններին պետք է ի ցույց դնենք հեռացման պահանջը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]