Սպորտ

Գաբոյանը շախմատի կանանց առաջնության առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Գաբոյանը շախմատի կանանց առաջնության առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության այս տուրում միայն մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքի: Միավորը կիսեցին Սիրանուշ Ղուկասյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

Հաղթանակներ տոնեցին Մարիամ Ավետիսյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Խաչատրյանը և Աստղիկ Հակոբյանը:

3,5 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է, երկրորդ տեղում 3 միավորով Մարիամ Ավետիսյանն է: 2,5-ական միավոր ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը:

Հայաստանի կանանց 76-րդ առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կավարտվի փետրվարի 25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում