Քաղաքականություն

ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

1 րոպեի ընթերցում

ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված զինվորականներին ու քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԺԿ պաշտոնական կայքը:

«ԵԺԿ Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների, գերիների և աճյունների փոխանակումը, նաև պահանջում են անհապաղ ազատ արձակել նրանց: Քաղաքական համաժողովի անդամները հորդորում են նաև Եվրոպական հանձնաժողովին Ադրբեջանի հետ ներկա ու հետագա հարաբերություններում առաջ մղել այս մարդասիրական խնդիրը, ինչպես նաև կոչ են անում Եվրախորհրդարանին հրատապ կերպով քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների ու պատանդների փոխանակման գործընթացը», - ասվում է ԵԺԿ Քաղաքական վեհաժողովի հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում