Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ պահանջում են իրենց հասանելիք գումարները

Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ պահանջում են իրենց 
հասանելիք գումարները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները նշում են, որ պետությունը չի վճարել իրենց հասանելիք գումարը և պահանջում են այն:

«Հիմա մեզ պետք է մոտենա Արա Առաքելյանը, ով այդ հարցերով հանձնաժողովի նախագահն է, և պարզաբանում տա: Ոչ մեկը մեզ հետ այդ հարցով չի կապվել, ոչ մեկը պատասխան չի տվել», -ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Պատերազմի մի խումբ մասնակիցներ չեն հասկանում, թե ինչու մինչև օրս իրենց չեն տվել հասանելիք գումարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am