Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրել է Արցախի դեմ պատերազմում վարձկանների մասին Հայկո Մաասի խոսքերը

Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրել է Արցախի դեմ պատերազմում 
վարձկանների մասին Հայկո Մաասի խոսքերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները, հավատարիմ մնալով փաստերը խեղաթյուրելու իրենց քաղաքականությանը, այս անգամ սխալ են ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի խոսքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Sputnik Azerbaijan-ը գրել է, թե անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկաններ օգտագործելու մասին հարցին, Մաասը նշել է, որ դրա վերաբերյալ փաստեր չեն գտնվել:

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարի ամբողջական ելույթի սղագրությունից պարզ է դառնում, որ նման արտահայտություն Մաասը չի հնչեցրել, փոխարենը նշել է, որ այդ հարցն իրենց հայտնի է, և դա միակ հակամարտությունը չէ, որում ներգրավված են սիրիացի վարձկաններ:

«Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանների հարցին մենք ծանոթ ենք, սակայն, կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ դա միակ հակամարտությունը չէ տվյալ պահին, որտեղ ներգրավված են սիրիացի վարձկաններ: Մենք նման իրավիճակ ունենք նաև Լիբիայում: Այն տեղեկություններով, որոնք մենք ունենք (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ), ենթադրում ենք, որ հակամարտության գոտում որոշ քանակությամբ դեռ մնում են սիրիացի վարձկաններ և միջազգային մակարդակով ներդրվել են բոլոր ջանքերը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք նրանք օգտագործվել, նրանց քանակությունը և ովքեր են կրում պատասխանատվություն իրենց ներկայության համար, սակայն այս հարցով մենք վերջնական տեղեկատվություն չունենք»,- նշել է Մաասը:

Արտգործնախարարը հայտնել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, Գերմանիան պատրաստ է իր ջանքերը ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]