ԱՄՆ-ում քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ամերիկյան շուկա արտահանման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները՝ անդրադառնալով շուկա մուտքի ընթացակարգերին, գործող կարգավորումներին, ինչպես նաև արտահանման խթանման նախադրյալներին»-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Քննարկվել են նաև երկու երկրների ոլորտային մասնավոր ընկերությունների միջև գործարար կապերի հաստատման և փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները։