«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ըստ վիճակագրական տվյալների՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական իրավախախտումներ կատարած անձանց զգալի մասը ժամանակին չեն վճարում վարչական տույժերը: Արդարադատության նախարարության ներկայացրած տվյալներով՝ 2019-2020 թթ. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտման մասով անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական վարույթի: Ոլորտի լիազոր գերատեսչությունը՝ արդարադատության նախարարությունը վերոնշյալ խնդիրը լուծելու համար առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում