Մշակույթ

2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար

2 րոպեի ընթերցում

2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի նաև 2021 թ.-ին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի2021 թվականի հունվարի 14-ի N24-Ա/2հրամանի՝ 2021 թ.-ինհանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը կցվում է): Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար:

Բաժանորդային համակարգի միջոցովՀայաստանի Հանրապետությանհանրակրթական դպրոցներում սովորող ավելի քան 386.000 աշակերտներ կարող են մասնակցել իրենց համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը: Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման հնարավորությունը:

Ծրագրի նպատակն էմշակութային միջոցառումներին աշակերտների ներգրավվածության բարձրացումը, մշակութային հաստատություն այցելելու ավանդույթի, գեղարվեստական ճաշակի և լայն աշխարհայացքի ձևավորումը:

Ծրագրի ավարտ է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում