Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հակամարտությունից տուժած անձանց համար ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել հազար ընտանիք

Հակամարտությունից տուժած անձանց համար ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել հազար ընտանիք

ԳՅՈՒՄՐԻ, 20  ԴԵԿՏԵՄԲԵՐ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անմիջական օգնություն հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով ժամանակավորապես ՀՀ տեղափոխված հազար շահառու ընտանիք (մոտ 4.000 անձ) ստացել է պարենային և ոչ պարենային ապրանքների տեսքով մեկանգամյա աջակցություն։ Ծրագիրն իրականացրել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում:

«Տրամադրվող աջակցության շնորհիվ հնարավոր կլինի թեթևացնել ինչպես նաև այն հյուրընկալ ընտանիքների ծախսերը, ովքեր հակամարտության առաջին օրվանից աջակցում են տեղահանված անձանց։ Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ռիսկերը՝ «Հայկական Կարիտասը» նվազեցրել է հաղորդակցումը ծրագրի շահառուների հետ՝ համատեղելով գրանցման և փաթեթների բաշխման գործընթացը»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ծրագրի պատասխանատու Քրիստինե Մխիթարյանը:

Ծրագիրն իրականացվել  է Միջազգային Կարիտասի աջակցությամբ (ֆինանսական ներդրում կատարել են՝ Կարիտաս Ավստրիան, Կարիտաս Գերմանիան, Կարիտաս Իսպանիան, Քորդեիդը, Կարիտաս Դանիան, Կարիտաս Լեհաստանը, Կարիտաս Ճապոնիան, Կարիտաս Չեխիան, ինչպես նաև «Կաթոլիկ օգնության ծառայություններ»-ը՝ որպես ծրագրի իրականացմանն աջակցող գործընկեր):

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]