Մարզեր

674 միլիոն 758 հազար դրամ ներդրմամբ Փամբակում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր

1 րոպեի ընթերցում

674 միլիոն 758 հազար դրամ ներդրմամբ Փամբակում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փամբակ  գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 674 միլիոն 758 հազար դրամ։

«Արմենպրես»-ին Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացրին, որ իրականացված ծրագրերից  5-ը սուբվենցիոն են՝ 58  միլիոն 758 հազար դրամ ընդհանուր արժեքով, 1-ը՝ պետական՝ 616 միլիոն  դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի  արդյունքում Փամբակում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել են 4866 մետր խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր, 1000 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել է 5500 մետր հանրապետական  նշանակության ճանապարհ։ 

Պետական ծրագրով 2019 թվականին հիմնանորոգվել է Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Փամբակի  վարչական տարածքով անցնող հատվածը, շուրջ 616  միլիոն դրամ արժեքով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում