Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Բարսելոնայի մրցաշարի հաղթող
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող ելույթն է ունեցել Բարսելոնայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը փայլուն հաղթանակ տոնեց Բարսելոնայի շրջանային մրցաշարում։ Մեր շախմատիստը 2494 միջին վարկանիշ ունեցող մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր, գրավեց առաջին հորիզոնականը, ինչպես նաև 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։ Մրցաշարի ընթացքում Գրիգորյանը տոնեց 7 հաղթանակ, որոնցից 5-ը՝ գրոսմայստերների նկատմամբ։
Ավելի վաղ Գրիգորյանը Barbera del Valles միջազգային մրցաշարում9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր լրացուցիչ միավորներով գրավեց առաջին տեղը: Նրան հաջորդում են Արգենտինայի և Շվեյցարիայի ներկայացուցիչներն, ովքեր հավաքել են նույնքան միավոր:Գրոսմայստերը պարտություն կրեց միայն առաջին տուրում: