Տարածաշրջանային

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանք է ակնկալում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանք է ակնկալում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հույս ունի ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համատեղ աշխատել սպառազինությունների չտարածման և վերահսկողության ամրապնդման, ինչպես նաեւ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է Եվրոպական միության Խորհրդի՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքներով դեկտեմբերի 19-ին հրապարակած եզրակացություններում:

Փաստաթղթում ասվում է, որ կողմերին անհրաժեշտ է միասին աշխատել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման համար:

ԵՄ-ի կարծիքով ՝ այն մնում է աշխարհում չտարածման ճարտարապետության առանցքային հենարանը։

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ընթանում է Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Նրանք քննարկում են ապագա հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովի արևելքում, ԵՄ պատժամիջոցների նոր ռեժիմը մարդու իրավունքների խախտման համար և այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում