Հասարակական

COVID-19. Գրանցվել է վարակվելու 978 նոր դեպք, 730 մարդ առողջացել է

1 րոպեի ընթերցում

COVID-19. Գրանցվել է վարակվելու 978 նոր դեպք, 730 մարդ առողջացել է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 141 937 դեպք, որոնցից 116 796-ն` առողջացած, 2326-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 22 227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 528876 թեստավորում:

«Արմենպրես»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ դեկտեմբերի 5-ին կատարվել է 2728 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 978 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 730 և մահվան 17 դեպք: Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 588 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում