Աշխույժ կյանքի ապահովում. նախաձեռնություն՝ տարեցների համար
1 րոպեի ընթերցում

Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը:
Դասերն անցկացվում են ինչպես Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքում, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի մանկական ֆիլհարմոնիայի դահլիճում՝ շաբաթական երկու անգամ:
Ծրագրի ընթացքում կազմակերպվում են շրջագայություններ, համերգներ, ինչպես նաև տարատեսակ միջոցառումներ, որոնց ընթացքում տարեցները հնարավորություն են ունենում հանդես գալ ելույթներով: Ծրագրին մասնակցում է շուրջ 250 տարեց: