Տարածաշրջանային

Անթալիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Անթալիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անթալիայիում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության տվյալներին:

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամով 16:44-ին: Էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում ՝ Անթալիա նահանգի Գազիպասա քաղաքի մոտակայքում:

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ զոհեր կամ ավերածություններ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում