Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունվար

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիային  Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  նշված է ԵՀՀ-ի հայտարարության մեջ։

«Նոյեմբերի 25–ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն՝ 305 կողմ, 1 դեմ և 30 ձեռնպահ ձայներով որոշում ընդունեց ճանաչելու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:

Եվրոպայի Հայերի Համագումարը  ողջունում եւ իր գոհունակությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ Սենատին, իրենց այս արդարամիտ որոշման համար, որը գալիս է Հայաստանի, Արցախի եւ  ողջ հայության համար այս նեղ օրերին ապագայի նկատմամբ լավատեսություն եւ հույս ներշնչելու եւ հավատալու որ ի վերջո հաղթելու է արդարությունը:

Այս որոշումը անկասկած խթան կհանդիսանա ոչ միայն Ֆրանսիայի իշխանությունների, այլ նաեւ բազմաթիվ այլ երկրների համար, ճանաչելու Արցախի անկախությունը եւ նրա ազատ ու անկաշկանդ ապրելու եւ զարգանալու իրավունքը»,- հայտարարությամբ ընդգծել է Եվրոպայի հայերի համագումարը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ