Տարածաշրջանային

Թուրքիան և Քաթարը նոր համաձայնագրեր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Թուրքիան և Քաթարը նոր համաձայնագրեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Քաթարի Պետության էմիր Շեյխ Թեմիմ բին Համադ Ալ Սանիի նախագահությամբ տեղի ունեցած Թուրքիա-Քաթար բարձր ռազմավարական հանձնաժողովի 6-րդ նիստից անմիջապես հետո երկու երկրների միջև ստորագրվել են տասը նոր համաձայնագիր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Sabah և Ekonomi Haber7 լրատվական կայքերը, համաձայնագրերը վերաբերում են ռազմական, տնտեսական, արդյունաբերական, միջազգային առևտրի, ազատ գոտիների և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներին։

Ըստ Թուրքիայում Դոհայի դեսպանության առևտրային կցորդի տվյալների՝ երկու երկրների միջև առևտրի ծավալը 2020 թվականին աճել է 6 տոկոսով և հասել 1,6 միլիարդ դոլարի: Քաթարի ներդրումները Թուրքիայում կազմել են 22 միլիարդ դոլար: Թուրքիայից 553 ընկերություններ գործունեություն են ծավալում Քաթարում, իսկ Թուրքիայում Քաթարից 179 ընկերություններ են գործունեություն ծավալում։ Քաթարում Թուրքիայի շինարարական ընկերությունների կողմից ավարտված նախագծերի արժեքը կազմում է 18,5 միլիարդ դոլար:

Համաձայնագրերում ներառվում են «Թուրքիայի Հանրապետության առևտրի նախարարության և Քաթարի Պետության առևտրի ու արդյունաբերության նախարարության միջև համատեղ տնտեսական և առևտրի խորհուրդ ստեղծելու վերաբերյալ հայտարարություն»-ը և «Թուրքիայի Հանրապետության և Քաթարի Պետության ֆինանսների նախարարությունների միջև տնտեսական և ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր»-ը։

Ստորագրման արարողությանը ի թիվս այլ պաշտոնյաների, ներկա են եղել նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները։ Մևլութ Չավուշօղլուն և Մուհամեդ բին Աբդուռահման Ալ Սանին իրենց հերթին ստորագրել են «Թուրքիայի Հանրապետության և Քաթարի Պետության միջև բարձր ռազմավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի համատեղ հայտարարություն»-ը։

Էմմա Արդարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում