Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի և ԵՄ-ի միջև նոր սկանդալ է հասունացել 

Թուրքիայի և ԵՄ-ի միջև նոր սկանդալ է հասունացել 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ առաքելությունը սկանդալի պատճառ է դարձել: Ինչպես հայտնում է գերմանական «Շպիգել»-ը, նոյեմբերի 22-ին Բունդեսվերի գլխավոր տեսուչը ցանկացել է ստուգել թուրքական նավը, սակայն պաշտոնական Անկարան վերջին վայրկյանին բողոքել է և թույլ չի տվել ստուգել նավը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական «Ռոզալին Ա» բեռնատարը կիրակի օրը կանգնեցվել է Լիբիայի արևելքում գտնվող Բենղազի քաղաքից մոտ 200 կիլոմետր հյուսիս: Գերմանական «Համբուրգ» ֆրեգատը  ԵՄ ղեկավարած «Իրինի» առաքելությունից ստացել է ցուցումներ, որ զենքն անօրինական ճանապարհով է մտնելու Լիբիա: Անկարայի մերժումը ստանալուց հետո գերմանացի զինվորները ստիպված են եղել անմիջապես դադարեցնել բեռի ստուգումը: «Ռոզալին Ա»-ն շարունակել է իր ճանապարհորդությունը դեպի Լիբիա:

Մերի Վարդումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]