Քաղաքականություն

ԱԺ խորհուրդը կքննարկի Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ՍԴ դիմելու հարցը

1 րոպեի ընթերցում

ԱԺ խորհուրդը կքննարկի Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ՍԴ դիմելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի խորհրդի նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գագիկ Ծառուկյանին ուղղված ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գրությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Հարգելի' պարոն Ծառուկյան, սույն թվականի նոյեմբերի 16-ին, ժ. 16:00-ին Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև ձեր` Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Խնդրում եմ ներկայանալ նիստին»,- նշված է Լենա Նազարյանի կողմից ուղարկված գրությունում:

2020թ. հունիսի 16-ին ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել էր պատգամավորական աձեռնմխելիությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում