Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք

«Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու 
ստորագրահավաք

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ, որի ընթացքում, ըստ մեր ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը»,- գրել է Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը հավելել է, որ համաձայն Սահմանադրության՝ անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի ընթացքում նշեց, որ իրենք նախաձեռնում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց, որի ընթացքում կքննարկվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը:

Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: Ոստիկանությունը հավաքի վայրից բերման է ենթարկել 129 քաղաքացիների, որոնցից 41-ն արդեն ազատ են արձակվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am