Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքի առջև մարդիկ են հավաքվում. ԼՐԱՑՎՈՂ

ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքի առջև մարդիկ են հավաքվում. ԼՐԱՑՎՈՂ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության շենքի առջև մարդիկ են հավաքվում` վարչապետ  Նիկոլ Փաշինյանի` պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման մասին հայտարարելուց հետո։ 

Հանրապետության հրապարակում ավտոմեքենաներն անցնում են ազդանշաններով։ Կառավարության շենքի առջև իրավիճակը թեժանում է։ 

Մի քանի տասնյակ մարդ մտել է կառավարության շենք։ Ոստիկանության ծառայողները համոզում են մարդկանց դուրս գալ շենքից։ Ոստիկանության և անվտանգության աշխատակիցների ու հավաքվածների միջև պահպանվում է փոխադարձ հարգանքը։

Վարչապետը նշել էր, որ կայացրած որոշումը չափազանց ծանր է իր համար և որ որոշումը կայացրել է ռազմական դրությունը խորը վերլուծելու և իրադրությանն ամենալավը տիրապետող անձանց գնահատականի արդյունքում։

Կառավարության առջև հավաքվածներն իրենց անհամաձայնությունն են հայտնում որոշման հետ` չնայած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության տեքստը դեռ չի հրապարակվել։ 

ԼՐԱՑՈՒՄ- Արմենպրեսի թղթակիցը հաղորդում է, որ կառավարական ամառանոցների մոտ ևս մարդիկ են հավաքված։ Ոստիկանության ծառայողների և հավաքվածների միջև իրավիճակը հանգիստ է։ 

ԼՐԱՑՈՒՄ- Քաղաքացիները հավաքվել են նաև Ազգային ժողովի շենքի մոտ։ Կրկին մի քանի տասնյակ մարդ մտել է խորհրդարանի շենք` հասել մինչև նիստերի դահլիճ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am