Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Ադրբեջանցի զինծառայողի կարիքավոր ընտանիքը մատնված է անուշադրության

Ադրբեջանցի  զինծառայողի կարիքավոր ընտանիքը մատնված է անուշադրության

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին մասնակցող ադրբեջանցի զինծառայողի ընտանիքը մնացել է սոված: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Media.az լրատվական կայքը, հայտնում է, որ  շարքային Շահին Ռահիմովն, ով ունի հինգ անչափահաս երեխա, կամավորագրվել է պատերազմի առաջին օրերին՝ երեխաներին թողնելով անաշխատունակ մոր խնամակալությանը: Ընտանիքն ապրում է վթարային հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանում:

 Համացանցում ադրբեջանցի օգտատերերը քննադատում են կառավարությանը, փորձում ուշադրություն հրավիրել նման դեպքերի վրա, որոնք բավականին շատ են:

Առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի կառավարությունն իր զինվորների ու մահացածների ընտանիքների նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերում: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ողջ ընթացքում, ադրբեջանական կողմը չի հրապարակել զոհերի թվի մասին որևէ տեղեկություն: Իսկ մահացածների հարազատներն, ովքեր համարձակվել են լուսանկարել հուղարկավորությունները, ենթարկվել են բռնության:

Պատրաստեց Հերմինե Մինասյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]