Տարածաշրջանային

Թուրքիան սկսել է իր ծովային գոտում երկրորդ հորատման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Թուրքիան սկսել է իր ծովային գոտում երկրորդ հորատման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է սևծովյան շելֆում գազի հորատման աշխատանքների երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Ըստ Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզի՝ նոյեմբերի 5-ին թուրքական երկրաբանական-հետախուզական «Ֆաթիհ» նավը «Թյուրքալի-1» հորատանցքում սկսել է հորատման աշխատանքներ։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Դոնմեզի թվիթերյան գրառումը, հորատման աշխատանքները տևելու են 75 օր։

Օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր Սև ծովում 320 մլրդ խորանարդ մետր (թարմացված՝ 405 մլրդ խորանարդ մետր) գազի պաշարներ հայտնաբերելու մասին և նշել էր, որ Սաքարյայի հանքավայրից գազի արդյունահանումը նախատեսվում է սկսել 2023 թ.։ Իսկ հոկտեմբերի 17-ին հայտարարել էր՝ Սաքարյայի գազի հանքավայրում հուլիսի 20-ից սկսված աշխատանքների բարեհաջող ավարտի մասին։

«Թյուրքալի-1» հորատանցքը գտնվում է «Թունա» հորատանցքից 4-5 կմ հեռավորության վրա, իսկ «Թունա-1» հորատանցքը գտնվում է սևծովյան Հերակլեա քաղաքի առափնյա գոտում։

Էմմա Արդարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում