Ալիևն առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել
1 րոպեի ընթերցում
![Ալիևն առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1033055.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանց որևէ նախապայմանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայում բանակցություններ անցկացնելու հրավեր չի ստացել, սակայն ստանալու դեպքում դրական կարձագանքի:
Նա հավելել է, որ պատրաստ է Մոսկվա ժամանել և բանակցել Հայաստանի վարչապետի հետ՝ առանց որևէ նախապայմանի: