Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Երևանում ԵՄ դեսպանին քաղաքացիները ներկայացնում են փաստեր Ադրբեջանի ագրեսիայի դեմ խիստ գնահատականի պահանջով

Երևանում ԵՄ դեսպանին քաղաքացիները ներկայացնում են փաստեր Ադրբեջանի 
ագրեսիայի դեմ խիստ գնահատականի պահանջով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ հստակ գնահատականներ հնչեցնելու պահանջով երեք քաղաքացի հանդիպում է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից առաջ ակտիվիստ Արմինե Մելքոնյանը ներկայացրեց, թե ինչու են միջազգային կառույցների գրասենյակների առջև ցույցեր անում. «Մեր տարածաշրջանում հիմնական խաղաղության, մարդասիրության կոչերը հնչել են հենց միջազգային այս կառույցների շնորհիվ: Այսօր ԵՄ-ն մեր տարածաշրջանում նաև անվտանգության խորհուրդ ձևավորելու առաքելություն պետք է իրականացնի: Եվ մենք նորից բախվում ենք իրենց լռության հետ»:

Մելքոնյանի կարծիքով՝ այսօր միջազգային կառույցները վախենում են Արցախին որևէ կարգավիճակ շնորհել, քանի որ քաջ գիտակցում են՝ կարգավիճակ շնորհելուց հետո պետք է արդեն հետագա գնահատականները լինեն ավելի հասցեական: «Մի ամբողջ ժողովրդի մշակույթ է ոչնչացվել, որը պետք է ԵՄ-ի հովանու ներքո լիներ, կրթությունը հիմա զրոյական մակարդակի վրա է, երեխաները դպրոց չեն գնում: Պետք է գնահատականի հստակեցում լինի, ինչո՞վ են պայմանավորում հայկական կողմի նկատմամբ իրենց լռությունը, որը պայքարում է իր հողի համար»,-ասաց Մելքոնյանը:

Դեսպանի հետ հանդիպող քաղաքացիները ներկայացնելու են ադրբեջանական կողմի դաժանությունների մասին փաստող տեսանյութեր, լուսանկարներ: Մելքոնյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ են անում միջազգային կառույցները պատերազմական հանցագործ Ադրբեջանին զսպելու, նրան մեղադրելու համար:

ԵՄ պատվիրակության շենքի դիմաց հավաքված են մի խումբ քաղաքացիներ՝ պաստառներով, որոնցով կոչ են անում դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, հղում են ուղերձներ:

Հոկտեմբերի 19-ին բողոքի ակցիա էր Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց, դեսպանատան պաշտոնյայի հետ էին հանդիպել կրկին երեք քաղաքացի՝ այդ թվում Արմինե Մելքոնյանը: Դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատուն հանդիպումից հետո խոստացել էր ցուցարարների պահանջների հիման վրա համառոտ զեկույց կազմել և ուղարկել Վաշինգտոն՝ ներկայացնելով Արցախում, Հայաստանում տիրող իրադրությունը:

Նույն օրը ակցիա է իրականացվել նաև Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ կրկին չլռելու, Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների վայրագությունների վրա աչք չփակելու կոչով:

Աննա Գրիգորյան




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ