Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին. ԼՐԱՑՎՈՂ

Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին. ԼՐԱՑՎՈՂ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը կրկին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ի թղթակիցը: Գրանցվել է մոտ երեք-չորս հարված, օդային տագնապի ազդանշանը միացված է:

22:09 - «Ադրբեջանն այսօր առաջին անգամ ծանր հրթիռներով քիչ առաջ հարվածել է Ստեփանակերտին: Նրանք շարունակում են թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը շարունակում է դատարկ կոչերն ու հայտարարությունները»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

22:21 - «Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ այս պահին օդային տագնապի ազդանշանն անջատվել է: Նախնական տեղեկություններով՝ հարվածը հասցվել է մայրաքաղաքի արվարձաններից մեկին: Այս պահին իրավիճակը հանգիստ է: 

22:33 - Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է Շոշ համայնքի խաղաղ բնակիչ: Հրետակոծվել է նաև Մարտակերտ քաղաքը:

23:01 - Տուժածների ու վնասների մասին տվյալները ճշտվում են։

00:15 - Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am