Վարչապետը ԱԳ նոր փոխնախարար է նշանակել
1 րոպեի ընթերցում
![Վարչապետը ԱԳ նոր փոխնախարար է նշանակել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031764.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Այվազյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: